Աստանայում Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման մասին պայմանավորվածություն չկա

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ին կմեկնի Աստանա` մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ին ՀՀ նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը, Ղազախստանի մայրաքաղաքում Հայաստանի նախագահը ներկա կգտնվի նաեւ Աստանա քաղաքի հիմնադրման 10-ամյակին նվիրված տոնակատարություններին: «Աստանա ժամանող նախագահների հետ որեւէ հանդիպում դեռեւս ծրագրված չէ»,- ասել է Ֆարմանյանը:



Ավելի վաղ հաղորդվում էր, որ Աստանա է հրավիրվել նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը: Թուրքական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Գյուլի եւ Սարգսյանի հանդիպումը ծրագրված չէ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---