Ծառուկյան. Երբեք առանց պատճառի չեմ բացակայել ԱԺ նիստերից14 հունվարի 2019 - 12:09 AMT PanARMENIAN.Net - 7-րդ գումարման ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյաննառանց պատճառի չի բացակայել նախորդ ԱԺ նիստերից։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ծառուկյանը՝ պատասխանելով այն հարցին, թե քանի որ 6-րդ գումարման ԱԺ-ում շատ է բացակայել, արդյո՞ք 7-րդ գումարման ԱԺ-ում էլ է շարունակելու բացակայել, հայտնում է «Հայկական ժամանակը»։ «Ուրեմն կտեսնեք՝ բոլորը փաստաթղթերով, կարգով, օրենքով, մի անհանգստացեք, կգնաք, համապատասխան փաստաթղթերը կներկայացնեն...Միևնույն է, բոլոր հարցերը Ծառուկյանի հետ քննարկում են այստեղ, գրասենյակում, որ այստեղ լինեմ, անպայման կգամ, կներկայանամ»,- ասել է նա։ Այն դիտարկմանը, թե չի՞ կարծում, որ նրա չներկայանալը վիրավորական է այն քաղաքացիների նկատմամբ, որոնք իրեն ձայն են տվել՝ Ծառուկյանն արձագանքել է․«Մեր քաղաքացիների ցավը տանեմ, եթե ես արհամարհեմ, պարապ լինեմ, չգամ, դա ուրիշ խնդիր է: Գիտեք, որ հազար գործերով զբաղված եմ»։ Այն հարցին, թե միգուցե այդ դեպքում մանդատից հրաժարվի, Ծառուկյանը հակադարձել է․ «Դու խի՞ ես տենց մտադիր՝ Ծառուկյանը մանդատից հրաժարվի, դա քեզ ի՞նչ ա տալիս, ես ուզում եմ հասկանամ։ Եթե մանդատից հրաժարվեի, իմ ժողովորդը ձայն չէր տա իմ կուսակցությանը: Եթե հեղափոխությունից հետո բոլոր երկրներում բոլոր հին ուժերը վերանում են, ապա Ծառուկյանն այն ներդրումը, այն վստահությունն ունի իր ժողովրդի մոտ, որ նույնպես կարողացավ ձայն ստանալ և երկրորդ լիարժեք քաղաքական ուժը լինել։ Ես դա ասում եմ չհասկացողների համար»։ Հունվարի 14-ին մեկնարկել է ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։ Ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |