Թուրքիան կշարունակի պայքարը սիրիացի քրդերի դեմ՝ անտեսելով Թրամփի սպառնալիքը14 հունվարի 2019 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Անկարան մտադիր է շարունակել պայքարը Սիրիայում գործող քրդական կազմավորումների դեմ, անկախ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Թուրքիային սննկացնելու սպառնալիքներից: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը: «Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ն կհարգի մեր ռազմավարական գործընկերությունը, և չի ցանկանում, որ այն ստվերվի ահաբեկչական քարոզչությամբ: Ոչ մի տարբերություն չկա «Իսլամական պետության», ՔԱԿ-ի, «Ինքնապաշտպանության ուժերի» և «Ժողովրդավարական միություն» կուսակցության միջև: Մենք կշարունակենք պայքարը նրանց դեմ»,-գրել է Քալինը Twitter-ում: Էրդողանի ներկայացուցիչը նաև ասել է. «Թուրքիան պայքարում է ոչ թե քրդերի, այլ ահաբեկիչների դեմ: Մենք պաշտպանելու ենք քրդերին ու մյուս սիրիացիներին ահաբեկչական սպառնալիքներից: Պարոն Թրամփ, ահաբեկիչները չեն կարող լինել ձեր գործընկերներն ու դաշնակիցները»,-հավելել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ավերել Թուրքիայի տնտեսությունը, եթե երկիրը հարձակվի Սիրիայում քրդական ուժերի վրա: Այս մասին նա գրառում էր արել թվիթերյան իր միկրոբլոգում:Միևնույն ժամանակ, Թրամփը նախազգուշացրել էր քրդերին չսադրել Թուրքիային: Ավելի վաղ Թրամփի վարչակարգը որոշել է դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայի տարածքից: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Լոռու մարզպետի աշխատակազմ․ Լուրերը, թե աղետի պատճառը «ՁորաՀԷԿ»-ի ջրընդունիչից ջրի բացթողումն է, կեղծ են Նշվում է, որ նման նախազգուշացումներ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի կողմից արվում են յուրաքանչյուր տարի Խոսնակ. Ծառուկյանը հյուրընկալել է Բագրատ սրբազանին իր տանը, մնացածը հորինված է Նա նշել է, որ սրբազանը Ծառուկյանին դիմել է օրեր առաջ բնական աղետից տուժած բնակավայրերին օգնության ձեռք մեկնելու խնդրանքով ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները |