ԱԺ հունվարի 14-ի նիստում գործադիրի օպտիմալացման նախագիծը չի քննարկվի14 հունվարի 2019 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի հունվարի 14ի նիստում չի քննարկվի ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը. այն ամբողջությամբ պատրաստ չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նախգիծն ընդգրկված էր 7-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի օրակարգում: Ընթերցեք նաև՝ «Իմ քայլը» կքվեարկի ԲՀԿ-ի՝ ԱԺ փոխխոսնակի թեկնածուի օգտնին»: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններով նախարարությունների թիվը 17-ից կրճատվում է 12-ի: Դրանք են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, առողջապահության նախարարությունը, արդարադատության նախարարությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը, բնապահպանության նախարարությունը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, պաշտպանության նախարարությունը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարությունը, տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարությունը, ֆինանսների նախարարությունը: Նոր կառավարության կազմում լինելու է երկու փոխվարչապետ: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |