Արարատ Միրզոյանը՝ ԱԺ նախագահ14 հունվարի 2019 - 14:59 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն ընտրվել է խորհրդարանի նախագահի պաշտոնում: ԱԺ նախագահի գաղտնի քվեարկությանը մասնակցել են խորհրդարանի բոլոր՝ 132 պատգամավորները: Միրզոյանի օգտին կողմ է քվեարկել 131 պատգամավոր, 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Արարատ Միրզոյանը 2000 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատը, 2002 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան, 2004 թվականին՝ ՀՀ Պետական կառավարման ակադեմիան, 2005 թվականին՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան, որտեղ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել գիտությունների թեկնածուի աստիճան։ Միրզոյանն աշխատել է «Ավրորա մրցանակ և 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավար «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամում: Աշխատել է «Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդեռլանդական հիմնադրամում» (NIMD) որպես քաղաքական և ռազմավարական պլանավորման փորձագետ, «Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում» (IFES) որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: Եղել է գիտաշխատող ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես արխիվագետ: Դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017-2018-ին եղել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, իսկ Թավշյա հեղափոխությունից հետո զբաղեցրել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ֆրանսիական համալսարանի ուսանողները նաև պրակտիկա են անցնում խմբի ընկերություններում, այդ թվում և Ucom-ում |