Դատարանը քննում է Քոչարյանին գրավով ազատելու միջնորդությունը14 հունվարի 2019 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը: Ռոբերտ Քոչարյանը դատական նիստին չի մասնակցում, հայտնում է Aysor.am-ը: Նիստը նախագահում է դատավոր Արթուր Մկրտչյանը: Դատարանը քննում է նաև Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը: Հունվարի 10-ին հայտնի դարձավ, որ մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավի դիմաց փոխելու միջնորդությունը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանը ինքնաբացարկ է հայտնել:Դեկտեմբերի 7-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վճռել էր անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի՝ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը, ինչից հետո Քոչարյանը կալանավորվել է:Նրա պաշտպանները այս վճիռը բողոքարկել են ՀՀ վճռաբեկ դատարանում: Ռոբերտ Քոչարյանը անցնում է Մարտի 1-ի գործով. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում |