Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ14 հունվարի 2019 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ՝ հույս հայտնելով, որ ՌԴ և ՀՀ միջև երկխոսությունը կնպաստի դաշնակցային փոխգործակցության ամրապնդմանը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Պուտինը մասնավորապես նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի լավ ավանդույթների վրա, և երկրները արդյունավետ համագործակցության զգալի փորձ են կուտակել: «Հուսով եմ, որ մեր երկխոսությունը և կառուցողական համատեղ աշխատանքը կնպաստեն ռուս-հայկական դաշնակցային համագործակցության հետագա ամրապնդմանը, նաև ինտեգրացիոն գործընթացների խթանմանը եվրասիական տարածքում: Դա, անկասկած, բխում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին», - ասվում է շնորհավորական ուղերձում: Հունվարի 14-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ:«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ», - մասնավորապես նշվում է հրմանագրում: Հունվարի 14-ին մեկնարկել է ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |