Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել

Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործով  մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել: «Ազատություն ռադիոկայանի» փոխանցմամբ, տեղեկությունը հաստատել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը,

Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ոչ հերքել և ոչ էլ հաստատել էր Օհանյանին մեղադրանք առաջադրելու լուրը:

Օհանյանը 7-րդ նախկին պաշտոնյան է, որին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի քրեական գործով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---