Պատգամավոր. Որոշ զենքեր մոտ ապագայում հնարավոր կլինի ներկրելու փոխարեն արտադրել![]() 14 հունվարի 2019 - 18:19 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ սպառազինության որոշ տեսակներ մոտ ապագայում հնարավոր կլինի ներկրելու փոխարեն արտադրել Հայաստանի Հանրապետությունում: «Մենք պետք է սկսենք մեր ռազմարդյունաբերական ոլորտի զարգացումը: ՀՀ-ն շատ լավ ավանդույթներ է ունեցել այս ոլորտում, և ցավոք սրտի, վերջին տասնամյակներում չի օգտագործել այդ հնարավորությունները: Պետք է մեր ներուժը ուղղենք ՀՀ-ում ռազմարդյունաբերական արտադրանք, սպառազինություն ունենալուն», - ասել է նա։ Տիգրան Կարապետյանը եղել է ֆոտոէլեկտրոնային անկյունաչափերի, հատուկ տեխնիկայի, պոմպային յուղերի և էլեկտրաշարժիչների հավաքմամբ զբաղվող «Գորիսի Գամմա» ձեռնարկության տնօրեն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |