Քոչարյանի պաշտպանների՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է![]() 14 հունվարի 2019 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գոծով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած՝ ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը մերժվել է: Ըստ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի, պատճառաբանվել է, որ Քոչարյանի պաշտպանական խմբից Արամ Օրբելյանի հետ գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանի «կապն այնքան մտերիմ չէ, որ դա ազդի նրա անաչառության վրա»: Ավելի վաղ պաշտպանական խումբը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին՝ հիմք ընդունելով նախագահող դատավորի ու Արամ Օրբելյանի ընտանիքի միջև առկա որոշակի կապը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |