ՀՀ ԱԳՆ ղեկավար. Հայ-չեխական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ԵՄ-ի շրջանակներում 7 հուլիսի 2008 - 13:13 AMT PanARMENIAN.Net - «Հայ-չեխական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ԵՄ-ի եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 6-ին Չեխիայի ԱԳՆ ղեկավար Կարել Շվարցենբերգի համատեղ մամլո ասուլիսում: «Կարել Շվարցենբերգի հետ հանդիպման ընթացքում մենք ընդգծեցինք կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր, ինչպես նաեւ Հայաստանի եւ Չեխիայի ԱԳՆ-ների միջեւ եվրոպական ինտեգրման ոլորտում համագործակցության մասին հուշագիր»,-նշել է Էդվարդ Նալբանդյանը:ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ 2009թ. Չեխիան նախագահելու է ԵՄ-ում: Այդ կապակցությամբ Է.Նալբանդյանը հույս է հայտնել, որ դա կնպաստի հայ-չեխական հարաբերությունների զարգացմանը: Արդեն երկու տարի է, ինչ Պրահայում գործում է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը, եւ մենք հուսով ենք, որ մոտ ապագայում Երեւանում կբացվի Չեխիայի դեսպանատունը»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Իր հերթին Կարել Շվարցենբերգը հույս է հայտնել, որ այդ այցը թույլ կտա ընդլայնել համագործակցությունը երկու երկրների միջեւ: «Սա իմ առաջին այցն է Հայաստան եւ ես ուրախ եմ, որ դարձա Չեխիայի առաջին արտգործնախարարը, որն այցելեց այս երկիր»,-նշել է Չեխիայի ԱԳ նախարարը: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության թեմային` Շվարցենբերգը նշեց, որ Չեխիայի Հանրապետությունը հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է: «Մենք գտնում ենք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով: Սակայն միեւնույն ժամանակ, ըստ միջազգային համաձայնագրերի, Չեխիան հանդես է գալիս տարածքային ամբողջականության օգտին»,-ասել է Կ.ՇՎարցենբերգը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |