ԻՊ-ն քաղաք է գրավել Նիգերիայում![]() 15 հունվարի 2019 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության գրոհայինները Նիգերիայում գրավել են Ռանն քաղաքը, որը գտնվում է երկրի հյուսիս-արևելքում: Ինչպես հայտնում է Reuters-ը անվտանգության ոլորտում աղբյուրների վրա հղումով, կառավարական ուժերը փախել են ԻՊ գրոհի ժամանակ քաղաքի բնակիչների հետ միասին: Ըստ պարբերականի, գրոհայինները հրկիզել են տները: «Ահաբեկիչները ներխուժել են Ռանն և գրավել այն, մեր տղաները նահանջում են»,-ասել է ռազմական աղբյուրը, հայտնում է «Վեդոմոստին»: Ավելի վաղ ԻՊ-ն գրավել էր Նիգերիայի Բաղա քաղաքը, սակայն հակագրոհի արդյունքում կառավարական ուժերը կարողացել են ազատել այն: Սակայն, ըստ Reuters-ի աղբյուրների, բանակը կորցրել է նախաձեռնությունը, հարյուրավոր զինվորներ են զոհվել, իսկ կառավարական բանակը բարոյալքված է ու սպառազինության պակաս ունի: .![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |