Թրամփն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կարևորել են տարբեր ոլորտներում գործակցությունը

Թրամփն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը  կարևորել են  տարբեր ոլորտներում  գործակցությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Դոնալդ Թրամփին:

«Ողջունելով նախագահ Թրամփին ՀՀ նախագահի, վարչապետի ու ժողովրդի անունից` դեսպան Ներսեսյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է Հայաստանը ներկայացնել ԱՄՆ-ում այս կարևոր ժամանակաշրջանում», - ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Հավատարմագրերի հանձնման արարողության ընթացքում տեղի ունեցած կարճ զրույցի ընթացքում նախագահ Թրամփն ու դեսպան Ներսեսյանը կարևորել են տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված քայլերը:

Կողմերը շեշտել են ամերիկահայ համայնքի դերակատարությունը երկու երկրի միջև բարեկամության զարգացման գործում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---