Պեսկով. Պուտինը զինվորական թոշակ է ստանում![]() 15 հունվարի 2019 - 11:50 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատավարձ և զինվորական թոշակ է ստանում, որոնք փոխանցվում են «Ռոսիա» բանկի քարտին: Այդ մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա հիշեցրել է, որ երբ առաջին պատժամիջոցները սահմանվեցին, «ամերիկացիները չգիտես ինչու համարեցին, որ Ղրիմը ՌԴ-ին միացնելու գլխավոր մեղավորները մի շարք ռուսաստանյան ընկերություններն են, առաջին հերթին «Ռոսիա» բանկը»: «Այն ժամանակ էլ ՌԴ նախագահը որոշում կայացրեց իր աշխատավարձն ու զինվորական թոշակն այդ բանկի քարտին փոխանցելու մասին: Թե որքան թոշակ է նա ստանում, հստակ չեմ կարող ասել, չգիտեմ»,-ասել է Պեսկովը «Արգումենտի ի ֆակտի» պարբերականին տված հարցազրույցում: Նա նաև հավելել է, որ նախագահի աշխատավարձը, ինչպես նաև վարչապետի աշխատավարձը, սահմանվում է նախագահի հրամանագրով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |