Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը վերսկսվել է

Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը վերսկսվել է

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ։

Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի պաշտպանները, իսկ ՀՔԾ–ն միջնորդել է ևս երկու ամսով երկարաձգել կալանքի ժամկետը, հայտնում է Aysor.am-ը։

Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն ասել է, որ իրենք խնդրելու են սկզբում քննվի այլընտրանքային խափանման միջոց գրավի միջնորդությունը, այնուհետև՝ նախաքննական մարմնի միջնորդությունը:

«Կպնդենք, որ միջնորդություններն իրար հետ չմիացնեն, քանի որ դրանք տարբեր են, նույնիսկ տարբեր մեղադրանքների են վերաբերում, տարբեր ժամանակահատվածների են վերաբերում։ Պետք է խնդրենք, որ սկզբում քննվի գրավի միջնորդությունը և դրա վերաբերյալ որոշում կայացվի, նոր դրանից հետո քննվի կալանքը երկարացնելու միջնորդությունը, եթե, իհարկե, գրավի միջնորդությունը մերժվի», - ասել է նա:

Հունվարի 14-ի դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանին՝ պատճառաբանելով, որ ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը մտերիմ է դատավորի ընտանիքի հետ։ Դատարանը, սակայն, մերժել էր ինքնաբացարկի միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կապերը դատավորի ընտանիքի հետ այնքան սերտ չեն, որ ազդեն դատարանի որոշման վրա։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---