ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ԺԱԿ ՇԻՐԱԿԻ ՋԱՆՔԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

PanARMENIAN.Net - Ես շատ բարձր եմ գնահատում Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի ջանքերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը Ֆրանսիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Թյերի Դը` Մոնբրիլյանի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպման ընթացքում շոշափվել է նաեւ անցյալ տարվա սկզբին Փարիզում կայացած Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների բանակցությունների թեման: «Թեեւ մինչ այժմ հակամարտությունը կարգավորված չէ, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, եւ ես հատուկ ընդգծում եմ Ֆրանսիայի գործունեությունը այդ ոլորտում»,- նշել է Ադրբեջանի նախագահը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---