ՀՀ ԱԳՆ ղեկավար. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական այցը տարածաշրջան կարող է կայանալ սեպտեմբերին 7 հուլիսի 2008 - 14:36 AMT PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը տարածաշրջան կարող է կայանալ սեպտեմբերին»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 6-ին Չեխիայի ԱԳՆ ղեկավար Կարել Շվարցենբերգի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու համանախագահների վերջին այցելության ժամանակ տեղի ունեցած բանակցությունները հիմնված են «մադրիդյան առաջարկների» վրա, որոնք հակամարտության կողմերին էին ներկայացվել 2007թ. նոյեմբերին: «Սանքտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո կողմերը պայմանավորվեցին շարունակել բանակցությունները հենց այդ առաջարկների հիման վրա: Հայաստանը բազմիցս է պատրաստակամություն հայտնել շարունակել բանակցությունները միջնորդների ներկայացված սկզբունքների հիման վրա»,-նշել է Էդվարդ Նալբանդյանը: Նախարարը գոհունակությամբ ընդգծել է, որ, ի վերջո, Ադրբեջանը եւս հաստատեց իր պատրաստակամությունը` շարունակել բանակցությունները «մադրիդյան առաջարկների» հիման վրա: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ |