ՌԴ-ում կարգելափակվի Azino777 առցանց խաղատունը15 հունվարի 2019 - 13:37 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Դաշնային հարկային ծառայությունն արգելել է վճարումներ կատարել Victory777 N.V. ընկերության հասցեին, որը հանդիսանում է ապօրինի Azino777 առցանց խաղատան մոլախաղերի կազմակերպիչը: Հունվարի 14-ից ՌԴ վճարային համակարգերն ու բանկերը պետք է մերժեն ռուսաստանցիներին այդ ընկերության հասցեին փոխանցումներ կատարելու հարցում, գրում է «Վեդոմոստին»: Victory777 N.V. ընկերությունը խաղային գործունեության Կյուրասաոյի արտոնագիր ունի, որն առկա է Azino777 կայքում: Ըստ ՌԲԿ-ի տվյալների, նույն ընկերությունն էլ փոխանցում է կազինոյում շահած գումարները բանկային քարտի վրա: Ըստ ՌԴ Դաշնային հարկային ծառայության, Victory777 N.V. ընկերությունն օգտագործել է Azino անվանումը պարունակող կայքերն ու հայելային կայքերը վճարման համար: Azino777 առցանց խաղատունն արգելված է օրենքով և արգելափակված է «Ռոսկոմնադզորի» կողմից, սակայն դա չի խանգարում նրան գործել: Հուլիսին այն հանդիսանում էր խոշորագույն գովազդատուն ՌԴ առցանց տեսանյութերի շուկայում: Azino777-ը հայտնի է իր նյարդայնացնող գովազդով, որն ի հայտ է գալիս հատկապես առցանց ֆիլմերի և սերիալների դիտման ժամանակ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |