2018-ին բանակում մահվան դեպքերը նվազել են 17%-ով15 հունվարի 2019 - 13:57 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականին ՀՀ զինված ուժերում մահվան դեպքերը նվազել են 17%-ով, իսկ զինվորական ծառայության հետ կապված դեպքերը՝ 32%-ով, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: ՀՀ զինված ուժերում և Արցախի Պաշտպանության բանակում նախորդ տարում արձանագրվել է 63 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 27-ը՝ ժամկետային զինծառայող, 23-ը՝ պայմանագրային զինծառայող, 2-ը՝ ենթասպա և 11 սպա: 63 զինծառայողից 38-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 25-ինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում: Զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան դեպքերից 7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով է, մինչդեռ 2017-ին այդ թիվը կազմել է 23: 11 մահ գրանցվել է ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով, 2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, 3-ը՝ հիվանդությունից, 1-ը՝ ականի պայթյունից, 1-ը՝ սպանության հետևանքով, 3-ը դժբախտ պատահարից, 6-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից, 2-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով, 2-ը՝ թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտման հետևանքով: Զինվորական ծառայություն անցնելու հետ կապ չունեցող 25 մահվան դեպքերը՝ ըստ պատճառների՝ 11-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից, 10-ը՝ հիվանդությունից, 4-ը՝ դժբախտ պատահարներից: 2017 թվականին ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել էր 76 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 56-ը՝ զինվորական ծառայություն անցնելու հետ կապված, 20-ը՝ վերջինիս հետ չկապված: Զինված ուժերում 1994 թվականի զինադադարից ի վեր զոհերի ամենացածր թիվը գրանցվել է 2013 թվականին՝ 30, որից 7-ը մարտական կորուստ է: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |