ԱՄՆ բանակը մինչև հոկտեմբեր կմնա Մեքսիկայի հետ սահմանին15 հունվարի 2019 - 17:38 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարարությունը երկարացրել է ԱՄՆ զորքերի կողմից Մեքսիկայի հետ սահմանի պահպանության ժամկետը մինչև սեպտեմբերի 30-ը: Այդ մասին ասվում է Պենտագոնի կայքում: Այժմ ԱՄՆ հարավ-արևմտյան սահմանին տեղակայված է ԱՄՆ բանակի 2350 զինծառայող, որոնք օգնում են սահմանապահներին և մաքսային ծառայության աշխատակիցներին, գրում է Deutsche Welle-ն: Սահմանին տեղակայված է նաև ԱՄՆ Ազգային գվարդիայի 2200 զինվորական: Այդ ամբողջ զորակազմն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սահման է գործուղել 2018-ի հոկտեմբերին: Թրամփը երկրի հարավում ապօրինի ներգաղթի հետ կապված իրավիճակը «հումանիտար ճգնաժամ» է համարում: Նա պահանջում է 5.6 մլրդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար: Դեմոկրատները համաձայն են միայն 1.3 մլրդ հատկացնել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով |