Ծառուկյան. Եկել եմ մեր «կլասիկ» պատգամավոր Մարուքյանին մի երկու բառ ասեմ15 հունվարի 2019 - 14:23 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, խորհրդարանում ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցի քննարկման ժամանակ պատասխանել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: «Եկել եմ մեր «կլասիկ» պատգամավոր Էդմոն Մարուքյանին մի երկու բառ ասեմ», - ասել է նա՝ հավելելով, որ ոչ մի խնդիր չունի նրա հետ: Նա ասել է, որ եթե որևէ մեկը փորձի վիրավորել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության, ապա դրա պատասխանը կստանա «դոկումենտալ փաստերի տեսքով»: Ծառուկյանը նշել է նաև, որ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցում իրենք թշնամաբար տրամադրված չեն որևէ քաղաքական ուժի դեմ: Դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել ընտրությունների նախընտրական մեծ բանավեճ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների առաջին համարների միջև: Բանավեճի ընթացքում Գագիկ Ծառուկյանի կողմից «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանին արված արտահայտությունը ամենատարածված ցիտատներից մեկն է դարձել. երբ ի պատասխան Մարուքյանի նկատառմանը, որ նա «կլասիկ պատգամավոր է», հայտնի գործարարն ասել է՝ «ես քու կլասիկ ցավը տանեմ»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |