Երևանում փոքր և միջին բիզնեսին տեղական տուրքերի արտոնություն է տրվել15 հունվարի 2019 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 15-ի Երևանի ավագանու արտահերթ նիստում միաձայն հաստատվել է փոքր և միջին բիզնեսին տեղական տուրքերի արտոնություն տալու նախագիծը, ըստ որի 115 մլն դրամը չգերազանցող շրջանառություն ունեցող տնտեսվարողները 2019 թվականի համար սահմանված տեղական տուրքերի դրույքաչափի արտոնություն կունենան: Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափը կնվազի 58.3%-ի չափով, առևտրի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ 72.9%-ի չափով, հանրային uննդի և զվարճանքի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափը կնվազի 70%-ի չափով: Նախագծով սահմանվել են նաև արտոնություններ այն տնտեսվարողների համար, որոնք ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հաշվառվել կամ գրանցվել են 2019 թվականի հունվարի 1-ից։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |