Քաղաքապետ. Օպերայի սրճարանների մի մասի ապամոնտաժումը հստակ է15 հունվարի 2019 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Օպերայի հրապարակի հարակից սրճարանների մի մասի ապամոնտաժման վերաբերյալ որոշումը վերջնական է: Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել, որ տնտեսավարողների հետ կնքած պայմանագրերի համաձայն, Երևան համայնքը, ի դեմս քաղաքապետարանի, իրավունք ունի ցանկացած պահի՝ 30 օր առաջ ծանուցելու պայմանով, ներկայացնել վարձակալությամբ տրված տարածքն ազատելու պահանջ: «Բոլոր տնտեսավարողներն ունեն պայմանագիր քաղաքապետարանի հետ և իրենց գործունեությունը ծավալում են այդ պայմանագրի շրջանակում: Մեր գործողություններն էլ միայն այս պայմանագրի շրջանակում են: Դեռևս մի քանի գործընթաց կա կապված կադաստրի և այլ հարցերի հետ, այդ իսկ պատճառով այս պահին ապամոնտաժման գործընթացը դեռ չի սկսվել: Բոլոր բիզնեսմեններն ունեն ինչ-որ խնդիրներ, բայց ես պարտավոր չեմ բոլոր բիզնեսմենների խնդիրներին ծանոթանալ: Ես պարտավոր եմ ծանոթ լինել միայն այն պայմանագրին, որում նկարագրվում են մեր հարաբերությունները»,- նշել է Մարությանը: Երևանի քաղաքապետարանն ավելի վաղ հայտարարել էր, որ սկսել է մայրաքաղաքում կանաչ տարածքների վերականգնման և զարգացման գործընթացը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |