ԱԺ-ն 11 հանձնաժողով կունենա. Նախագիծը հաստատվել է![]() 15 հունվարի 2019 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում 11 մշտական հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծն ընդունվել է: Հանձնաժողովների քանակը 6-րդ գումարման ԱԺ համեմատ ավելացել է 2-ով: Նորաստեղծ Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը կկոչվի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով: Իսկ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կկոչվի Տարածքային կառավարման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և կայուն զարգացման հարցերի մշտական հանձնաժողով: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներն են՝ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, որը կունենա 12 անդամ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ 14 անդամ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ 12 անդամ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 10 անդամ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ 10 անդամ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ 11 անդամ Պետա-իրավական հարցերի հանձնաժողով 15 անդամ Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով, որտեղ նախատեսվում է ունենալ 11 անդամ Տարածքային կառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 12 անդամ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ 15 անդամ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ 10 անդամով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |