ԱԺ 11 հանձնաժողովի նախագահների թեկնածուները հայտնի են![]() 15 հունվարի 2019 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը կունենա 11 մշտական հանձնաժողով, որից 8-ը կղեկավարեն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստանինը», և 1-ը՝ «Լուսավոր Հայաստանինը»։ «Իմ քայլը» առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է ներկայացրել Նարեկ Զեյնալյանին, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Ռուբեն Ռուբինյանին, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի՝ Մխիթար Հայրապետյանին, եվրոպական ինտեգրման հանձնաժողովի՝ Արման Եղոյանին, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի՝ Անդրանիկ Քոչարյանին, պետաիրավական հարցերի հանձնաժողովի՝ Վլադիմիր Վարդանյանին, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի՝ Վարազդատ Կարապետյանին, տնտեսական հարցերի հանձնաժողովի՝ Բաբկեն Թունյանին։ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները առաջադրել են հետևյալ թեկնածությունները՝ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողով՝ Նաիրա Զոհրաբյան, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողով՝ Միքայել Մելքումյան: «Լուսավոր Հայաստանը» Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը։ Ավելի վաղ ՀՀ ԱԺ փոխխոսնակներ են ընտրվել «Իմ քայլից» Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը, «Բարգավաճ Հայաստանից»՝ Վահե Էնֆիաջյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |