Մխիթարյանն անհամբեր սպասում է խաղադաշտ վերադառնալուն![]() 16 հունվարի 2019 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անհամբեր սպասում է խաղադաշտ վերադառնալուն։ Այդ մասին ֆուտբոլիստը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Չեմ համբերում, թե երբ եմ վերադառնալու մարզադաշտ»,-ասվում է գրառման մեջ: Հենրիխ Մխիթարյանը աջ կոճի վնասվածք էր ստացել դեկտեմբերի 21-ին: Ավելի վաղ հայտարարվել էր, որ լիարժեք ապաքինման համար հայ ֆուտբոլիստին կպահանջվի 6 շաբաթ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Արսենալից»: Ըստ բրիտանական The Sun պարբերականի, «Արսենալը» ցանկանում է գնել հայտնի իսպանացի ֆուտբոլիստ, Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսին, ինչն էլ կարող է պատճառ հանդիսանալ Մխիթարյանի ծառայություններից հրաժարվելու համար: Ըստ բրիտանակնա պարբերականի Սուարեսը կարող է միանալ թիմին արդեն 2019-ի հունվարին: «Սուարեսի ժամանումը կհանգեցնի նրան, որ Հենրիխ Մխիթարյանը կլքի «Արսենալը»,-ասվում է հրապարակման մեջ: Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |