ALNOWAIS Investments-ը հետաքրքրված է վերականգնվող էներգետիկայի ոլորտում ՀՀ հետ նախագծերով

ALNOWAIS Investments-ը հետաքրքրված է վերականգնվող էներգետիկայի ոլորտում ՀՀ հետ նախագծերով

PanARMENIAN.Net - Արաբական էմիրություններում գործող ALNOWAIS Investments ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ, մասնավորապես, վերականգնվող էներգետիկայի ոլորտի համատեղ նախագծերի իրականացմամբ։ Այդ մասին ընկերության հիմնադիր անդամ և նախագահ Հուսեին Ալ Նովայիսը հայտարարել է Աբու Դաբիում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը:

Հանրապետության նախագահի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում այցելել Հայաստան՝ հնարավորություններին ավելի մոտիկից ծանոթանալու և կոնկրետ ծրագրեր մշակելու նպատակով, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Ընկերությունը գործունեություն է ծավալում հյուրանոցների և անշարժ գույքի, ենթակառուցվածքների, էներգետիկայի բնագավառներում, ունի վերականգնվող էներգետիկայի տարբեր ոլորտների նախագծերի իրականացման մեծ փորձառություն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---