Հրանտ Մարգարյանը չի առաջադրվի ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի համար

Հրանտ Մարգարյանը  չի առաջադրվի ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի համար

PanARMENIAN.Net - «Հայ Յեղափոխական Դաշնակցության» (ՀՅԴ) Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը կրկին պաշտոնի համար չի առաջադրվելու։ Այս մասին նա հայտարարել է ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովի ընթացքում, որն անցկացվում է Արցախի Հանրապետությունում:

Մարգարյանը հայրարարել է, որ կուսակցության ներսում ընդդիմություն կա․ այն «ընդհանուր մթնոլորտից ազդված, ունեցավ պահեր, որ մոռացվեցին մեր կարգն ու ավանդույթները:

«Անցած երկար տարիների նրանց պայքարը կենտրոնացած է եղել իմ աձի դեմ, և արդյունքում ստեղծվել է մթնոլորտ, որից մենք չենք շահել», - ասել է Մարգարյանը՝ հավելելով, որ ելնելով նոր իրողություններից վերադիրքավորվելու կարիք կա, ինչի համար անհրաժեշտ են նաև փոփոխություններ կուսակցության ներսում:

Ժողովին ներկա են եղել նաև Արցախի վարաչպետ Գրիգորի Մարտիրոսյանը, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և այլոք:

2018 թվականի դեկտեմբերին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներով ՀՅԴ-ն առաջին անգամ դուրս մնաց խորհրդարանից՝ չհավաքելով բավարար քանակի քվեներ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---