ANCC-ն կոչ է անում վերջ տալ թուրքական ստին եւ ապատեղեկատվությանը 7 հուլիսի 2008 - 18:12 AMT PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ ԽՎ Աստանայում կայացած տարեկան նստաշրջանի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չի ընդունվել: Թուրք քաղաքական գործիչներն ու որոշ ԶԼՄ-ներ կրկին փորձում են մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը իրենց ստահոդ տեղեկատվությամբ եւ խեղաթյուրում են Հայոց ցեղասպանության փաստը»,-ասվում է Կանադայի Հայ Դատի հանձնախմբի (ANCC) հաղորդագրության մեջ` թուրքական «Հյուրիեթ» թերթում «ԵԱՀԿ-ն ընդունել է 1915թ. իրադարձությունների մասին թուրքական թեզը» հոդվածի հրապարակման կապակցությամբ, որտեղ ասվում է, որ ԵԱՀԿ ԽՎ-ում իբր ընդունվել է Թուրքիայի առաջարկած փաստաթուղթը, որտեղ ասվում է, որ պատմական իրադարձությունները, օրինակ, ցեղասպանությունը, պետք է ճանաչվեն պատմաբանների կողմից բոլոր արխիվների մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո միայն: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ANCC-ում: «Ընդունված փաստաթղթի 60-րդ հոդվածն ընդգծում է ազգերի իրենց պատմության հետ հաշտվելու անհրաժեշտությունը բաց, հասարակական գործընթացի միջոցով, ինչը նշանակում է, որ Թուրքիան պետք է ընդունի հայերի, հույների, հրեաների, ասորիների, արաբների, Պոնտոսի հույների եւ քրդերի հանդեպ կատարված հանցագործությունների փաստերը»,-նշվում է Կանադայի Հայ Դատի հանձնախմբում: Ինչ վերաբերում է թուրքական պատվիրակության Հայոց ցեղասպանության փաստը ուսումնասիրող պատմաբանների հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ առաջարկին, 12 հոդվածում ԵԱՀԿ ԽՎ-ի կոմյունիկեում ասվում է, որ կազմակերպությունը կոչ է անում ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների խորհրդարաններին ճանաչել Ուկրաինայում Սովամահության փաստը, ինչը նշանակում է, որ պատմական իրադարձությունները չպետք է թողնվեն լոկ պատմաբաններին, այլ նաեւ խորհրդարանականները պետք է բանաձեւեր ընդունեն, որոնք ճանաչում են մարդկության դեմ կատարված ոճրագործությունները: «Թուրքիայի կառավարությունը մեկ անգամ եւս խեղաթյուրեց ճշմարտությունը եւ կեղծ տեղեկատվություն տարածեց»,-հայտարարել է ANCC գործադիր տնօրեն Արիս Բաբիկյանը: Նա կոչ է արել միջազգային հանրությանն ու ԶԼՄ-ներին վերջ տալ Թուրքիայի ստահոդ քաղաքականությանը: «Եթե Թուրքիայի կառավարությունը այդքան լկտիություն ունի կեղծելու այսօրվա իրադարձությունների եւ քննարկումների փաստերը, ապա զարմանալի չէ, որ այն ժխտում է Հայոց ցեղասպանությունը, որ կատարվել է 93 տարի առաջ»,-ասել է Արիս Բաբիկյանը: Նա կոչ է արել Թուրքիային ուշադրություն դարձնել ԵԱՀԿ ԽՎ խորհուրդին` հաշտվել սեփական պատմության մութ էջերի հետ եւ ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |