Հայոց ցեղասպանության ճանաչումը Ջորջթաունի համալսարանի պրոֆեսորին աշխատանքից ազատելու պատճառ է դարձել 7 հուլիսի 2008 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Ամերիկա-թուրքական հարաբերությունների խնդիրը քաղաքականության եւ ակադեմիական ազատության մասին վիճաբանության առարկա է դարձել Ջորջթաունի (ԱՄՆ) Թուրքական հետազոտությունների ինստիտուտում: Ինչպես գրում է The Washington Post-ը, վարչության մի քանի անդամներ հրաժարական են տվել, քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ինստիտուտի վարչության նախագահ Դոնալդ Քուոթերին աշխատանքից ազատելու պատճառ է դարձել: Բինգեմթոնի համալսարանի պրոֆեսոր Դոնալդ Քուոթերը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հեռացել է վարչության խորհրդից, հայտարարելով, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը հաղորդել է իրեն, որ նա վրդովեցրել է որոշ քաղաքական գործիչների Անկարայում, որոնք սպառնացել են այլեւս չֆինանսավորել ինստիտուտը: Իր հերթին, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյը ժխտում է, որ ինչ-որ դեր է ունեցել պրոֆեսորի պաշտոնանկության հարցում: Մինչդեռ, The Washington Post-ը նշում է, որ ինստիտուտի ֆինանսավորումը, որը կազմում է 3 մլն դոլար, լիովին գալիս է Թուրքիայից: Թուրքական հետազոտությունների ինստիտուտը, որ հիմնադրվել է 1983թ., անկախ է Ջորջթաունի համալսարանից: Թերթը հիշեցնում է, որ հարյուր հազարավոր հայեր են սպանվել Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին: Ըստ թերթի, վեճը հայերի եւ թուրքերի միջեւ նրա շուրջ է, թե համարել դա Ցեղասպանություն թե քաղաքացիական պատերազմ: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |