Ղարաբաղի հարցում պետք է գտնել մի այնպիսի լուծում, որը դրական արդյունքներ կբերի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին 7 հուլիսի 2008 - 19:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել նախագահի մամլո ծառայությունում: Հանդիպման ժամանակ Ս.Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Չեխիայի հետ ինչպես երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների զարգացմանն, այնպես էլ` գործակցությանը եվրոպական կառույցների շրջանակում: Նշելով, որ Չեխիան 2009-ի հունվարից ստանձնելու է Եվրամիության նախագահությունը եւ ցանկություն ունի առավել ընդլայնել համագործակցությունը նոր հարեւանության քաղաքականության մեջ ընդգրկված երկրների հետ, Կարել Շվարցենբերգն ասել է, որ կարեւոր է համարել նախապես այցելել տարածաշրջան եւ քննարկումներ ունենալ փոխգործակցության ուղղությունների վերաբերյալ:Հանրապետության նախագահը բարձրաստիճան հյուրի խնդրանքով հանգամանորեն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը, պարզաբանումներ տվել մի շարք խնդիրների վերաբերյալ: Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ կողմերին կհաջողվի համադրելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, գտնել մի այնպիսի լուծում, որը դրական արդյունքներ կբերի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար` նշելով, որ այս խնդրում, ի վերջո, գլխավորը ժողովուրդն է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |