Ավինյանն ու Գրիգորյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոնում![]() 16 հունվարի 2019 - 17:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, Մհեր Գրիգորյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնում վերանշանակելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: «Համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետ», - մասնավորապես ասվում է հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով, Տիգրան Ավինյանը նույնպես վերանշանակվել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնում: Համաձայն գործադիրի կառուցվածքը փոխելու մասին նախագծի՝ ՀՀ նոր կառավարությունը չի ունենա առաջին փոխվարչապետ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |