Վարչապետ. Նախարարությունները պետք է կրճատել անցնցում![]() 17 հունվարի 2019 - 11:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հունվարի 17-ի նիստում նշել է, որ նախարարությունների թվի կրճատման գործընթացը պետք է մաքսիմալ անցնցում իրականացնել: Փաշինյանը նշել է , որ ՀՀ սահմանադրությամբ կառավարությունը ձևավորված է համարվում, եթե կառավարության անդամների 2/3-ը նշանակված է: «2/3-ը կնշանակվի, 1/3-ը չի նշանակվի, քանի դեռ մինչև վերջին դետալը չենք համաձայնեցրել կառավարության կառուցվածքի փոփոխության հետ կապված հարցերը: Նախարարությունների թիվը կրճատվելու է, և այս պրոցեսը պետք է տանել առավելագույն անցնցում, սահուն և կանխատեսելի ճանապարհով», - ասել է Փաշինյանը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ գործադիրի 17 նախարարությունների թիվը նախատեսվում է նվազզեցնել 12-ի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |