Հրազդանի քաղաքապետը ստիպված է եղել հերքել հումորային լուրը17 հունվարի 2019 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանն իր ֆեյսբուքյան էջում ստիպված է եղել անդրադառնալ Armcomedy նախագծի՝ քաղաքում կարճ շրջազգեստ կրել արգելելու մասին հումորային լուրին: «Հումորային կայքում «Հրազդանում կարգելվի կարճ շրջազգեստ կրել» վերնագրով նյութ է հրապարակվել, որն ի զարմանս ինձ լայն տարածում է գտել և լուրջ է ընկալվել հասարակության մի որոշ հատվածում: Հարգելիներս ArmComedy-ն լրատվական կայք չէ, այլ միմիայն երկու մարդկանց երգիծական երևակայության արդյունք, ինչպես նշված է իրենց իսկ կայքում: Ուստի ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նյութն իրականությանը չի համապատասխանում և ամբողջությամբ հորինվածք է», - ասել է Միքայելյանը: Ավելի վաղ Հրազդանի քաղաքապետն արգելել էր գիշերային ակումբների գործունեությունը քաղաքում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |