Արմեն Գևորգյան. 2008-ին գաղտնի շտաբի գոյության մասին տեղեկություն չունեմ17 հունվարի 2019 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Վերաքննիչ դատարանում քննվում է Մարտի 1-ի գործով անցնող նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու դեմ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը: Նախքան դատական նիստի մեկնարկը` Արմեն Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նախորդ ասածներին ավելացնելու ոչինչ չունի, իսկ անհրաժեշտ տեղեկություններն իր պաշտպանները կհայտնեն: Արձագանքելով 2008-ին գաղտնի շտաբի անդամ լինելու վերաբերյալ հարցերին՝ նա ասել է, որ այդպիսի կառույցի մասին տեղեկություն չունի, հայտնում է Yerkir.am-ը: Անդրադառնալով այն հարցին, թե մամուլում տեղեկություններ եղան, որ 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ նա գաղտնի շտաբի անդամ է եղել, որտեղ որոշումներն են կայացվել և արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը՝ Արմեն Գևորգյանը պատասխանել է. «Ես մամուլի հրապարակումները չմեկնաբանելու սովորություն ունեմ: Ով հրապարակել է, նրանից էլ հարցրեք»: Շտաբի անդամ լինելու վերաբերյալ կրկին հնչած հարցին Գևորգյանն արձագանքել է. «Ես նմանատիպ կառույցի մասին տեղեկություն չունեմ»: Գևորգյանն ընդգծել է՝ գործը քննվում է դատարանում և երբ ավարտվի, բոլոր անհրաժեշտ պարզաբանումներն ու տեղեկություններն իր փաստաբանները կհայտնեն: «Այս պահի դրությամբ իմ նախորդ ասածներին որևէ բան չունեմ ավելացնելու կամ դրանցից պակասեցնելու»,- ասել է նա: Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Արմեն Գևորգյանն ասել էր, որ ներկայացված որևէ մեղադրանք չի ընդունում, համարում է անհիմն։ Նա հավելել է նաև, որ շատ բան ունի ասելու, բայց դեռ ժամանակը չէ: Արմեն Գևորգյանին մեղադրանք առաջադրվել է Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սահմանադրական կարգը բռնի տապալելուն օժանդակելը։Արմեն Գևորգյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նրան սպառնում է մինչ 6 տարի ազատազրկում։ Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն, Գևորգյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (ՀՀ Քրեական օրեսնգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ) և փողերի լվացման համար (ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ)։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Աղազարյան. Բացառված է ՔՊ-ից իմփիչմենթին միացողներ լինեն Նա հավելել է, որ խմբակցությունը հիմա ավելի քան կուռ է և կանգնած է վարչապետի կողքին Ռուս սահմանապահները Ներքին Հանդում այլևս չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները Անցակետում մի քանի ռուս զինվորականներ կան, որոնք արդեն կից դիտակետից չեն հսկում անցուդարձը ԱԳ նախարար․ Ալմաթիի հռչակագրի ամրագրումն Ադրբեջանի հետ պայմանագրում կարող է խաղաղություն հաստատել «Ես իմ գործընկերոջը ներկայացրել եմ Հարավային Կովկասում առկա վիճակը»,–ասել է նա Միրզոյանը դասալիք է անվանել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած դիվանագետներին Միրզոյանի կարծիքով՝ սա ամենամեղմ գնահատականն է, որ կարող է իրեն թույլ տալ հնչեցնել |