ԵՄ-ն €700 մլն կհատկացնի ՀՀ-ին![]() 17 հունվարի 2019 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա տարիներին Եվրամիությունն ու Համաշխարհային բանկը «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետությանը €700 մլն կհատկացնեն: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ծրագրերի մեծ մասը վերաբերում է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքին: ԵՄ հրապարակված փաստաթղթի համաձայն միջանցքի Արտաշատ-Ագարակ հատվածի շինարարությանը նախատեսվում €450 մլն հատկացնել: €41 մլն կհատկացվի Գյումրի-Բավրա, ևս €7.5 մլն` Երևան-Վանաձոր ավտոճանապարհների վերանորոգմանը: Բացի այդ, ԵՄ-ն և Համաշխարհային բանկը նախատեսում են մոտ €15 մլն տրամադրել Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման համար: Եվրամիությունն ու Համաշխարհային բանկը մոտ €13 մլրդ կտրամադրեն` «Արևելյան գործընկերության» ծրագրին մաս կազմող վեց երկրում` Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում և Բելառուսում ենթակառուցվածքային մի շարք լայնամասշտաբ ծրագրեր կյանքի կոչելու նպատակով: Ծրագրի մեկնարկի մասին ԵՄ-ն հայտարարել է հունվարի 15-ին: Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդարձակման բանակցությունների գծով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի խոսքով՝ ծրագրի ամբողջացումը համատեղ մի հանձնառություն է, որը հնարավորություն կտա զգալի դրական արդյունքներ ապահովել տարածաշրջանի բոլոր բնակիչների համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |