BBC. Ադրբեջանը գազ է արտահանում, բայց Բաքվի բնակիչներին այն միշտ չէ, որ հասնում է17 հունվարի 2019 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Բնական գազը երկրորդ տեղն է գրավում Ադրբեջանի արտահանման ցանկում, նավթից հետո: Բաքուն ավելի քան 1 մլրդ դոլարի գազ է վաճառում, մասնակցում է խոշոր գազային նախագծերի և ապահովում է հարևան Վրաստանի գազի սպառման գրեթե 100 տոկոսը: Սակայն, բուն Ադրբեջանում ցրտերի հետ մեկտեղ տներից շատերում գազն անհետանում է, գրում է BBC-in: Բաքվից 30 կմ հեռավորության վրա գտնվող Մաշտագա ավանի բնակիչներից մեկը պատմել է պարբերականին, որ ձմռանն իր տանը շաբաթներով գազ չի լինում: Տեղաբնակները պատմում են, որ գազի հետ խնդիրները սկսվեցին դեռևս 1990-ականներին: Մինչ օրս նոյեմբերից մինչև ապրիլ լավագույն դեպքում նվազում է գազի ճնշումը, իսկ վատագույն դեպքում՝ գազի մատակարարումը դադարեցվում է: Այդ դեպքում գյուղացիներն անցնում են ցախ վառելուն, իսկ ավելի հարուստները էլեկտրական վառարաններ են օգտագործում: Ըստ ավանի բնակիչների, Azeriqaz-ի հետ հնարավոր չի լինում կապ հաստատել, իսկ երբ ստացվում է, տարբեր պատճառներ են բերվում, բայց վիճակը չի փոխվում: Նմանատիպ խնդիրներ կան նաև այլ բնակավայրերում, նույնիսկ մայրաքաղաք Բաքվում: 2018-ի ապրիլին, երբ կտրուկ ցրտեց, սպառումը աճեց և գազն անհետացավ նույնիսկ Բաքվի կենտրոնում: Անկախ փորձագետները կարծում են, որ խնդիրը ենթակառուցվածքների մաշվածությունն է, քանի որ գազատարների մեծ մասը կառուցվել է 20 դարի 60-80-ականներին: Երկրի ամենախնդրահարույց վայրն այդ տեսակետից համարվում են Բաքվի արվարձանները, որտեղ գրանցվում է գազի կորուստների 68,4%-ը: Ըստ պաշտոնական տվյալների, Ադրբեջանը գազաֆիկացված է 95,2%, բայց նույնիսկ երկրի այն մասերում, որտեղ գազ, կարծես թե, կա, շատերը ստիպված են հագուստով քնել, փայտ ու ցախ վառել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |