Ավտոներկրողները պահանջում են նվիրատվության հարկը վերացնել և խելամիտ հարկեր սահմանել17 հունվարի 2019 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց: Նրանք դեմ են ավտոմեքենաների ներմուծման մաքսազերծման նոր կարգին, մաքսատուրքերի չափերի փոփոխություններից: Մասնավորապես, 2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքի համաձայն՝ երկրորդ ավտոմեքենայի վաճառքի կամ նվիրատվության դեպքում քաղաքացին պետք է եկամտահարկ վճարի: Նվիրվող մեքենայի 20%-ը պետք է հարկվի: Ներկրողները պահանջում են նվիրատվության հարկը վերացնել և խելամիտ հարկեր սահմանել: Օրինակ, ըստ նրանց, մեկ մեքենայի վաճառքից ունենում են 200 դոլարի եկամուտ, բայց վճարում են 600 դոլարի չափով հարկ, հայտնում է Panorama.am-ը: «Նախկին օրենքի համաձայն՝ իրավունք ունեինք տարվա ընթացքում մեկ մեքենան վաճառեինք, մեկն էլ նվիրատվություն տայինք ու դրանց համար հարկ չէինք մուծում, իսկ հիմա օրենք է փոխվել, որի մասին տեղյակ չենք եղել: Արդյունքում ստացվում է, որ նվիրատվությունը կոչվում է բիզնես և տվյալ մեքենայի 20 տոկոսի չափով հարկ պետք է մուծվի: Հիմա տուգանքներ են եկել»,-ասել են նրանք: Կառավարության նիստից հետո վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հարցը քննարկել են կառավարությունում: «ՀՀ ֆինանսների նախարարի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ ունեցած քննարկման ժամանակ եկել ենք այն եզրահակացության, որ 20% եկամտահարկը բարձր բեռ է և հնարավոր չէ մեքենայի վաճառքից նման հարկ վճարել: Այսինքն՝ ավտոներկրողները մի մեքենան վաճառում էին, մյուսը նվիրատվություն անում և առաջացել է 20 տոկոս եկամտային հարկ վճարելու պարտավորություն: Հիմա մենք լսելով ավտոներկրողների պահանջները նախագծել ենք երկու տարբերակ, որպեսզի նրանք վճարեն այնքան գումար, որքան ուզում են՝ մոտ 30-40 հազար դրամ: Այսինքն՝ հարցը լուծվել է, երկու տարբերակն էլ ներկայացվել է վարչապետին, վերջնական որոշումը կկայացվի և առաջիկայում Հարկային օրենսգրքի հետ կամ ավելի շուտ կարող է մտնել ԱԺ»,-ասել է Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ հիմա այլևս մարդը ստիպված չի լինելու գնալ իր հարևանների, ազգականների անունով մեքենա բերի: Այսինքն, ըստ նրա, մեքենաները բերելու են իրենց անունով և դրանց համար հարկեր են վճարելու: Նաիրի Սարգսյանի նաև նշել է, որ մինչև այս լուծում մարդկանց ծանուցումներ է ուղարկվել, որ 20 տոկոս եկամտային հարկ պետք է վճարեն: Ըստ նրա՝ մշակված նոր օրենքը հետադարձ ուժ է ունենալու և 1,5 տարածվելու է 2018 թվականի հուլիսի 1-ից հետո ներկրված մեքենաների վրա: Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն էլ հարցրեց՝ տեղյա՞կ են, որ մաքսային գները բարձրացել են, մարդիկ չեն կարողանում մաքսազերծել մեքենաները: Նա առաջարկեց ոչ թե 1,5 տոկոս սահմանել, այլ լինի հաստատագրված վճար, որ մարդիկ իմանան՝ տվյալ մեքենայի համար այդքան գումար են վճարելու: 2018 թվականին Հայաստանի Հանրապետություն է ներկրվել մոտ 75,000 ավտոմեքենա: Ավելի վաղ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ կապված մաքսային ծառայության կողմից ավտոմեքենաների մաքսազերծման գների բարձրացման հետ։ Խնդիրն այն է, որ ընթացիկ տարվա հունվարի 1-ից մաքսազերծումը կատարվում է միայն մաքսային ծառայության կողմից սահմանված մաքսատուրքերով և այլևս հնարավոր չէ մաքսազերծումը կատարել մեքենայի առուվաճառքի փաստաթղթերի (օրինակ՝ հաշվի ֆակտուրայի) հիման վրա։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |