HRW. ՀՀ նոր իշխանությունը կոռումպացված ու մարդու իրավունքների խնդիրներով երկիր է ժառանգել

HRW. ՀՀ  նոր իշխանությունը կոռումպացված ու մարդու իրավունքների   խնդիրներով երկիր է ժառանգել

PanARMENIAN.Net - Human Rights Watch միջազհային իրավապաշտպան կազմակերպության 2019 թվականի զեկույցում դիտարկվել են Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների խնդիրները Թավշյա Հեղափոխությունից հետո:

Նշվում է, որ ՀՀ նոր իշխանությունները կոռումպացված ու մարդու իրավունքների հետ կապված խնդիրներով երկիր է ժառանգել նախորդ իշխանություններից:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ժառանգություն ստացած խնդիրներից է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը՝ խաղաղ ցույցերը ցրելու ժամանակ: Նոր կառավարությունը որոշակի առաջընթաց է գրանցել նախորդ տարիների չարաշահումները բացահայտելու գործում: Վերաբացվել է 2008 թվականի Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների քննությունը, իշխանությունները մեղադրանք են ներկայացրել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և երկու հրամանատարի», - գրված է զեկույցում:

Ընդգծվում է նաև, որ հին բողոքների հիման վրա քրեական գործերը վերաբացելիս իշխանությունները «պետք է հարգեն բոլոր կալանավորվածների իրավունքները, ապահովեն դատական համակարգի անկախությունը»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---