Պատգամավոր. 105 օր կարող ենք հանձնաժողովների ղեկավար ընտրել, բայց մեզնից արագություն են պահանջում (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Ազգային ժողովի տարածքային կառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունից առաջադրված պատգամավոր Վարազդատ Կարապետյանն ասել է, որ ԱԺ հանձնաժողովների նախագահների ընտրությանը խոհրդարանը կարող է տեսականորեն 105 օր հատկացնել: «Եթե հաշվի առնենք, որ ամեն մեկս յուրաքանչյուր հանձնաժողովի նախագահի թեկնածություն քննարկելիս ունենք հարց տալու և ելույթ ունենալու իրավունք, ապա յուրաքանչյուր հանձնաժողովի նախագահի ընտրության գործընթացը կարող է տևել 7 օր, եթե հաշվի առնենք, որ 15 մարդ ենք ընտրում՝ 105 օր կարող ենք քննարկել, սա հատկապես այն դեպքում, երբ այս հարցը որոշված է», - ասել է նա: Նա ասել է, որ հանձնաժողովներում էլ ամեն ինչ որոշվում է քվեարկությամբ, և քննարկումների արդյունքում որոշումներ են կայացնում դրա բոլոր անդամները: «Մեր ընտրողները մեզնից արագություն են պահանջում, մենք պետք է իշխանության մյուս ճյուղերի հետ աշխատենք և արագ աշխատենք», - ասել է պատգամավորը: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել է ավելացնել ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը և ստեղծել 11 մշտական հանձնաժողով՝ նախորդ գումարման խորհրդարանում գործած 9 մշտական հանձնաժողովների փոխարեն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |