Հզոր պայթյուն՝ Կոլումբիայի ոստիկանության ակադեմիայում. Ավելի քան 20 զոհ կա![]() 18 հունվարի 2019 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Հզոր պայթյուն է որոտացել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի ոստիկանության ակադեմիայի տարածքում: Ըստ նախնական տվյալների, 21 մարդ է զոհվել: Ըստ իշխանությունների, զոհվածների թվում է նաև կատարվածի համար պատասխանատուն: 68 մարդ վիրավորվել է, բոլորը տեղափոխվել են հիվանդանոց: Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան տեղական ժամանակով մոտ 10:00-ին (Երևանի ժամանակով 07:00-ին), երբ հաստատության սաների հանդիսավոր միջոցառումն էր անցնում: Ուսումնական հաստատության տարածք է մտել բեռնատար, որի թափքում մոտ 80 կգ պայթուցիկ է եղել: Ոճրագործը, որի մուտքը չէին ուզում թույլ տալ, արագություն է հավաքել և դիմահար հարվածել պատին, գրում է Lenta.ru-ն El Heraldo-ի վրա հղումով: Հայտնի է, որ պայթուցիկով մեքենայի ղեկին է եղել 56-ամյա Խոսե Ալդեմար Ռոհասը: Նրա դրդապատճառների մասին ոչինչ չի ասվում: Քննություն է ընթանում: Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն կատարվածն անվանել է «խենթ ահաբեկչական գործողություն: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |