Երևանի մանկապարտեզներն ընդլայնվում են, հերթագրման համակարգ է ստեղծվում![]() 18 հունվարի 2019 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Երևանի մի շարք մանկապարտեզներում նորոգվում ու կահավորվում են տարիներ շարունակ չօգտագործված սենյակները՝ նոր խմբերի երեխաներին դիմավորելու համար, հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի խոքսվ, մայրաքաղաքի առաջնային խնդիրներից է նաև մանկապարտեզների հերթագրումը. այս պահին հերթագրվածների թիվը մոտ 8000-ի է հասնում: «ավոք սրտի, երկար տարիներ մարդիկ հերթագրվում էին ու չէին կարողանում իրենց երեխաներին մանկապարտեզ ուղարկել, որպեսզի ստանան համապատասխան կրթություն: Քաղաքապետի կողմից շատ հստակ հանձնարարական կար դրված. գտնել ճանապարհներ լուծելու այդ խնդիրը», - նշել է Վիրաբյանը: Խնդրին համակարգային լուծում տալու նպատակով գույքագրվել են համայնքային ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներում առկա բոլոր այն տարածքները, որոնք վարձակալությամբ էին տրամադրված տարբեր կազմակերպությունների: Փետրվարի 1-ից, ծրագրի առաջին փուլով, հավելյալ 350 երեխա կհաճախի մանկապարտեզ, իսկ մինչև տարվա վերջ՝ առնվազն 1000-ով ավելի երեխա: Հերթագրման գործընթացն առավել թափանցիկ ու քաղաքացիների համար մատչելի դարձնելու նպատակով շուտով քաղաքապետարանը կգործարկի Мankapartez.yerevan.am կայքը. իրենց երեխաների հերթին սպասող ծնողներն այսուհետ անձամբ կհետևեն համակարգի աշխատանքի ամբողջ ընթացքին: «Հասարակության շրջանում անընդհատ խոսում են, որ հերթագրման գործընթացն, այսպես ասած, կուլիսային է, թափանցիկ չէ: Երևանի քաղաքապետարանը շատ շուտով հանրությանը կներկայացնի mankapartez.yerevan.am կայքը, որն ամբողջ գործընթացը կդարձնի առավել թափանցիկ, և ծնողները հնարավորություն կունենան հետևելու ընթացքին ու տեսնելու, թե իրենց երեխայի հերթագրումը որ փուլում է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |