«Մանչեսթեր Յունայթեդը» ճանաչվել է Եվրոպայի ամենահարուստ ակումբը![]() 18 հունվարի 2019 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի ասոցիացիաների եվրոպական միությունը (ՈւԵՖԱ) տվյալներ է հրապարակել ակումբների ֆինանսական վիճակի մասին: ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2017-ի ցուցանիշները, որոնց համաձայն եկամուտների մասով առաջատարն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբն է: Կարմիր սատանաները մեկ տարում 676 մլն եվրո են վաստակել, գրում է Lenta.ru-ն Reuters UK-ի վրա հղումով: Երկրորդն այդ ցուցանիշով Մադրիդի «Ռեալն» է: Մյունխենի «Բավարիան» երրորդ հորիզոնականում է: Ընդհանուր առմամբ, եվրոպական թիմերի ընդհանուր եկամուտի գրեթե մեկ քառորդը բաժին է ընկնում Անգլիական պրեմիեր լիգայի 20 ակումբին՝ 5,3 մլրդ եվրո: Ընդ որում «Մանչեսթեր Յունայթեդն» ամենահաջողակ ակումբներից չէ երկրպագուներից ստացվող եկամուտի առումով: Այդ մասով առաջատար կարելի է համարել ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենին», որը միջինը 86,9 եվրո է ստանում յուրաքանչյուր երկրպագուից: ՄՅՈւ-ն այդ ցուցանիշով միայն 6-րդն է: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |