Միրզոյան. Կառավարության կառուցվածքը քննարկվում է՝ վերջնական որոշում դեռ չկա![]() 18 հունվարի 2019 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Կառավարության կառուցվածքի շուրջ այս պահին ինտենսիվ քննարկումներ են ընթանում և՛ գործադիրում, և՛ օրենսդիր մարմնում։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ վերջնական որոշում այս հարցի շուրջ դեռ չկա: Միրզոյանը չի բացառել, որ առաջին նստաշրջանում կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը ներկայացվի․ «Բայց և չեմ բացառում, որ չբերենք, որովհետև դեռ քննարկվում է այդ հարցը», հայտնում է Araratnews-ը։ Ինչ վերաբերում է ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նախարարությունների վերածելու մասին խոսակցություններին, Արարատ Միրզոյանը հայտնել է, որ սխալ է համարում նման փոփոխությունն ու դրանց քաղաքականացումը։ Ավելի վաղ ԱԺ նիստում Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ խորհրդարանի նիստի օրակարգում ընդգրկված «Կառավարության կառուցվածքի և գործունեության օրենքի փոփոխության նախագիծն» առայժմ գոյություն չունի։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններով նախարարությունների թիվը 17-ից կրճատվում է 12-ի: Դրանք են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, առողջապահության նախարարությունը, արդարադատության նախարարությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը, բնապահպանության նախարարությունը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, պաշտպանության նախարարությունը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարությունը, տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարությունը, ֆինանսների նախարարությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |