Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ․ Թող հայերը ժամանակ ձգելով ստատուս-քվոն պահելու հույս չունենան![]() 18 հունվարի 2019 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիգովը ադրբեջանական Day.az-ին տված հարցազրույցում խոսել է երկրի՝ ռազմական ճանապարհով Արցախյան հիմնախնդիրը լուծելու պատրաստակամության մասին: Նա մասնավորապես նշել է, որ «Հայաստանում թող չմտածեն, որ ժամանակ ձգձգելով կարողանալու են պահպանել ստատուս-քվոն»: Հակառակորդ երկրի ԶՈՒ ԳՇ պետը նշել է նաև, որ նախագահ Իլհամ Ալիևը «ժամանակ է և հնարավորություն է տվել Հայաստանին՝ մտածելու գրավյալ տարածքները վերադարձնելու ուղղությամբ՝ հաշվի առնելով ՀՀ-ում ներքաղաքական բարդ վիճակը»: Հունվարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման ընթացքում քննարկվել է խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը: Հանդիպումը տևել է ավելի քան չորս ժամ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |