Քոչարյանը կմնա կալանքի տակ![]() 18 հունվարի 2019 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, ևս երկու ամսով երկարաձգել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ Այսպիսով, դատարանը բավարարել է ՀՀ հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, և միևնույն ժամանակ մերժել է Քոչարյանի պաշտպանների՝ նրան գրավի դիմաց ազատելու վերաբերյալ միջնորդությունը: Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 7-ին որոշել է անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչից հետո Քոչարյանը կալանավորվել է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |