Զինծառայողների ճաշացանկում մեղր, սխտոր, լավաշ և սալ կավելանա18 հունվարի 2019 - 17:52 AMT PanARMENIAN.Net - 2019-ին զինծառայողների ճաշացանկում 4 մթերք կավելացվի՝ մեղր, սխտոր, լավաշ և ճարպ (սալ): Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԶՈւ Թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արամ Մարգարյանը։ «Մրցութային գործընթացից հետո արդեն կսկսվեն հատակացումները զինծառայողներին։ Մասնավորապես, ձմեռային ժամանակահատվածում պլանավորված է զինծառայողներին հատկացնել բնական մեղր, քանի որ այն ունի շատ առողջարար հատկություններ։ Նույն ձմեռային ժամանակահատվածում պլանավորված է ավելացնել սալ՝ ճարպ, սխտոր, որը նույնպես ամրացնում է իմունային համակարգը։ 2019թ.-ի մայիսից էլ բոլոր զինծառայողներին հասանելիք հացի 40 տոկոսի չափով կհատկացվի լավաշ», - ասել է Արամ Մարգարյանը, հայտնում է Aysor.am-ը։ Նա հիշեցրել է, որ 2018-ից սննդակարգում ավելացվել էր պատրաստի թանապուր՝ մարտական հերթապահություն իրականացնողների համար, և մածուն՝ զորամասային ճաշարանների համար։ «2019-ից նախատեսում ենք նաև պահածոյացված կարտոֆիլի հատկացում, որը մարտական հերթապահության ընթացքում ըստ զինծառայողների ցանկության կարող է օգտագործվել թե՛ տապակայի տեսքով, թե՛ խյուսի՝ պյուրեի տեսքով։ Նաև 2019-ից կսկսվի 7 տեսակի արագ պատրաստվող ապուրների մատակարարման գործընթացը, ինչը հնարավորություն կտա անմիջապես մարտական հենակետերում տաքացնել ու ուտել դրանք։ Այս ուտեստներից 6-ը տարբեր տեսակի ձավարեղեն է, 7-րդը՝ պատրաստի բորշ», - ասել է ԶՈւ Թիկունքի վարչության պարենային ծառայության պետը։ Որոշակի փոփոխություններ կան նաև զինծառայողների հագուստի մեջ։ Մասնավորապես, բանակին այլևս չեն հատկացվի մեկանգամյա օգտագործման ներքնաշորերը: «Մեկանգամյա օգտագործման կիսավարտիքի փոխարեն տրվում են բամբակյա կիսավարտիքներ, 2 տարվա համար՝ 12 հատ։ Դրանց որակն իսկապես լավն է, ու զինվորն ի վիճակի է դրանք լվանալ ու հագնել», - լրագրողնրին ասել է ԶՈւ Կնետրոնական իրային բազայի հրամանատար Վարդան Մարտիրոսյանը։ Նա անդրադարձել է նաև զինվորական համազգեստի կտորի փոփոխությանը, նշելով, որ այժմ համազգեստը կարվում է ավելի որակյալ կտորից։ Այս նոր տարբերակով կարված համազգեսն արդեն բաժանվում է նորակոչիկներին ու մյուս զինծառայողներին։ Ինչ վերաբերում է նոր ճտքավոր կոշիկներին, ապա դրանք նորակոչիկներին կբաժանվեն ամառային զորակոչի ընթացքում, իսկ մյուս զինծառայողներին՝ կարված, պատրաստ լինելուն պես։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի | Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը ՌԴ ՊՆ–ն պատրաստ է աջակցել ՀՀ-ում հեղեղումների հետևանքների վերացմանը Նշվում է, որ հարցման դեպքում ՌԴ ԶՈւ ուժերն ու միջոցներն անհապաղ կգործուղվեն աղետի գոտի ՔԿ. Ստեփանակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 269 մարդ Գետանցման միջոցով նաև բնակչության տարհանում է իրականացվել Սանահին կայարանում |