Վարչապետ. ԱՄԷ-ից նոր ներդրողների և զբոսաշրջիկների ավելացման ակնկալիքներ ունենք19 հունվարի 2019 - 10:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն կարևորում է ԱՄԷ-ի հետ քաղաքական ու տնտեսական ոլորտներում հարաբերությունների զարգացումը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիի հետ հանդիպմանը, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Փաշինյանը հուսով է, որ առաջիկայում երկու երկրների փոխգործակցության մակարդակը կշարունակի ընդլայնվել ու ամրապնդվել: «Ակնկալում ենք, որ առաջիկայում մեր երկրում ԱՄԷ-ից նոր ներդրողների և զբոսաշրջիկների թվի ավելացման ականատեսը կլինենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին սերտ համագործակցության համար և նրան մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին ԱՄԷ կառավարության անունից շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ առաջիկա տարիներին երկու երկրների փոխգործակցությունը նոր հաջողություններ կարձանագրի, այդ թվում՝ առևտրաշրջանառության, զբոսաշրջության ոլորտներում: Դեսպանը նշել է, որ ԱՄԷ-ից տարբեր ներդրողներ հետաքրքրված են Հայաստանում էներգետիկայի և գյուղատնտեսության բնագավառներում ներդրումային ծրագրերի իրականացմամբ ու պատրաստ են կառավարության հետ սերտորեն աշխատել այդ ուղղությամբ: Երկու երկրների միջև համագործակցությանը նոր թափ հաղորդելու առումով զրուցակիցները կարևորել են միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը և մտքեր փոխանակել երկկողմ օրակարգային այլ հարցերի շուրջ: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |