Խողովակաշարի պայթյուն՝ Մեքսիկայում. 20 զոհ կա19 հունվարի 2019 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Մեքսիկայի Տլաուելիլպան քաղաքում խողովակաշարի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, 60-ից ավելին՝ վիրավորվել: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում է հայտնել Իդալգո նահանգի նահանգապետ Օմար Ֆայադը: Պայթյունը տեղի է ունեցել Tula շաքարի գործարանի հարևանությամբ: Աղետի պատճառը եղել է այն, որ տեղի բնակիչներից մեկը փորձել է բենզին լցնել իր տարայի մեջ խողովակաշարում առաջացած անցքից: Ինչպես կարծում են տեղական իշխանությունները, անցքն ավելի վաղ բացել էին բենզինի գողերը, գրում է Deutsche Welle-ն: Բենզինի գողությունը մեծ խնդիր է դարձել Մեքսիկայում: Ըստ Pemex կոնցերնի, 2018-ին յուրաքանչյուրը կես ժամը մեկ բենզինի գողության փաստ է գրանցվել: Իդալգո նահանգի նահանգապետը կոչ է արել բնակիչներին կասեցնել բենզինի գողությունները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Պետրակով․Ակնկալում եմ, որ Սլովենիայի հետ հանդիպմանը լավ ստուգողական խաղ ցույց կտանք «Որևէ դժգոհություն չունեմ տղաներից»,–ասել է նա Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա |