Մեքսիկայում խողովակաշարի պայթյունից զոհվածների թիվը հասել է 85-ի21 հունվարի 2019 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 85-ի: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Խորխե Ալկոսերը: Նա հայտնել է նաև, որ հիվանդանոցներում 58 տուժած կա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հզոր պայթյունն ու հրդեհը խողովակաշարում տեղի է ունեցել հունվարի 19-ին, երբ հարյուրավոր մարդիկ վառելիք էին գողանում Իդալգո նահանգում: Մարդիկ իրենց տարաներն էին լցնում խողովակաշարում արված անցքից, երբ որոտացել է պայթյունը: Բենզինի գողությունը մեծ խնդիր է դարձել Մեքսիկայում: Ըստ Pemex կոնցերնի, 2018-ին յուրաքանչյուրը կես ժամը մեկ բենզինի գողության փաստ է գրանցվել: Իդալգո նահանգի նահանգապետը կոչ է արել բնակիչներին կասեցնել բենզինի գողությունները: 2019-ի սկզբից Մեքսիակյի նոր կառավարությունը պայքար է սկսել բենզինի գողության դեմ: Մի քանի խողովակաշարերով բենզինի տեղափոխումը կասեցվել է, վառելիքը սկսել են տրանսպորտով տեղափոխել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալմաթիում կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը Ղազախստանը հանդես չի գալիս որպես միջնորդ, այլ միայն հարթակ է տրամադրում հանդիպման համար ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |